Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար![]() 29 ապրիլի 2013 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային: Նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ԱՄՀ-ին Հայաստանին ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ համագործակցության համար: Հանդիպման ժամանակ հիմնադրամի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին զեկուցել են ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորում»/«Երկարաձգվող վարկավորում» ծրագրի եզրափակիչ փուլի արդյունքների մասին, որը մեկնարկել էր 2010թ. հունիսին և նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա սեպտեմբերին: Մարկ Հորթոնը գոհունակությամբ է խոսել ընթացիկ ծրագրի արդյունքների մասին և ընդգծել, որ նման բարեհաջող ավարտը ամուր հիմք կհանդիսանա ԱՄՀ նոր ծրագրի շուրջ բանակցությունների համար: Հիմնադրամի առաքելության ղեկավարը արդյունավետ է համարել ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ-ի հետ ԱՄՀ-ի համագործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ տնտեսության ներկա վիճակին, տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, զարգացման ծրագրերին, ինչպես նաև ԱՄՀ նոր ծրագրի շուրջ բանակցություններին վերաբերող հարցերին, հայտնում են նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |