Նոր երաշխիք` որ գործատուն աշխատողին կամայականորեն չի զրկի աշխատանքից. Փոփոխություններ` օրենքում![]() 30 ապրիլի 2013 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովն այսօրվա նիստում ընդունեց «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։ Օրինագծի համահեղինակ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ աշխատողի աշխատատեղի պահպանման դրույթը տարածվում է նպատակային արձակուրդի բոլոր տեսակների վրա, իսկ դա նոր երաշխիք է, որ գործատուն աշխատողին կամայականորեն չզրկի աշխատանքից։ «Օրենքն ապահովագրում է աշխատողին»,- ասաց Կարինե Աճեմյանը: Օրենքը տարածվում է նպատակային արձակուրդի հետևյալ տեսակների վրա՝ հղիության, ծննդաբերության արձակուրդ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրվող, ուսումնական, չվճարվող արձակուրդ, պետական ծառայությունների ընթացքում տրվող կարճաժամկետ արձակուրդներ։ Այս բոլոր դեպքերում աշխատողը պահպանում է իր աշխատատեղը, միայն եթե կազմակերպությունը չի լուծարվում: Ավելացնենք, որ օրենքը վերաբերում է թե պետական, թե մասնավոր ընկերություններին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |