Տեր-Պետրոսյան. Ավագանու ընտրություններից ավելի կարևոր քաղաքական հարց այս պահին գոյություն չունի![]() 30 ապրիլի 2013 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններից ավելի կարևոր քաղաքական հարց այս պահին Հայաստանում գոյություն չունի, կարծում է ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքի ժամանակ նա նկատեց, որ ընդդիմադիր դաշտին այդպես էլ չհաջողվեց միավորվել ընտրություններից առաջ, բայց անկախ այս բանից ՀԱԿ-ը քարոզարշավի ընթացքում իր համար որդեգրել է երեք կարևորագույն սկզբունք. «Մենք քննադատելու ենք միայն իշխանական կոալիցիան ներկայացնող ուժերին, այն է՝ ՀՀԿ և ՕԵԿ: Չենք զբաղվելու հակաքարոզչությամբ ընդդիմադիր այլ ուժերի նկատմաբ, եթե անգամ նրանք խոսեն մեր դեմ: Չենք անելու որևէ քայլը, որը կարող է խանգարել ընտրություններից հետո ավագանու կազմում ընդդիմադիր ուժերի դաշինքի ձևավորմանը»: Լևոն Տեր- Պետրոսյանը նշեց, որ թեև ընդդիմադիր դաշինք ընտրություններից առաջ չձևավորվեց, բայց ՀԱԿ-ը կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին ու հասարակական կազմակերպություններին գոնե աջակցել միմյանց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |