ԱԳ նախարարը Եվրոպայի պահպանողականներին և ռեֆորմիստներին ներկայացրել է ԼՂ կարգավորման գործընթացը![]() 30 ապրիլի 2013 - 20:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրախորհրդարանի «Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների» խմբակցության անդամներին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և տարածաշրջանի իրավիճակին ծանոթանալու նպատակով խորհրդարանականների այցելության համար: Հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին: Խորհրդարանականների խնդրանքով, նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |