ԿԸՀ. Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման թանաքանյութերի վերաբերյալ դիտողություններ չեն ներկայացվել![]() 30 ապրիլի 2013 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչների և ԿԸՀ անդամների հետ: Հանդիպման ընթացքում ցուցադրվել և փորձարկվել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվելիք թանաքանյութը: Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչների կողմից թանաքանյութի վերաբերյալ դիտողություններ կամ առարկություններ չեն ներկայացվել: PanARMENIAN.Net ին ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ թանաքանյութը փորձարկվել է նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպված ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների ժամանակ, և թանաքանյութի որակական հատկանիշների վերաբերյալ որևէ բացասական արձագանք կամ առարկություն չի արձանագրվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |