Մարտին Քալանանը բարձր է գնահատել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը![]() 30 ապրիլի 2013 - 21:09 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության պատգամավորական պատվիրակությանը` Մարտին Քալանանի գլխավորությամբ: Նախագահը ողջունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին մեր երկրում և գոհունակությամբ փաստել, որ Հայաստան-Եվրոպական միություն երկխոսությունը սահուն ու վերընթաց զարգացում է ապրում, և այդ հարաբերությունների զարգացման գործում, Հանրապետության նախագահի համոզմամբ, մեծ է խորհրդարանականների դերը: Սերժ Սարգսյանը վերահաստատել է տարբեր առիթներով մինչև այժմ արված հայտարարությունը, որ եվրամերձեցումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է և դա, Սերժ Սարգսյանի խոսքով, պատահական չէ, քանի որ հայկական քաղաքակրթությունն էլ եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մասն է: Հանդիպմանը զրուցակիցները եվրոպական ինտեգրացիայի զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորել են նաև քաղաքական ուժերի միջև համագործակցության զարգացումը և ակտիվ փոխշփումները: ՀՀ նախագահը և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հարցերին, այդ թվում՝ հաջողությամբ ընթացող Ասոցացման համաձայնագրի բանակցություններին, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի շուրջ: Հյուրերի խնդրանքով, Հանրապետության նախագահը ներկայացրել է այդ հարցում Հայաստանի դիրքորոշումները: Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարտին Քալանանը բարձր է գնահատել հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը: Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել բարձր մակարդակի, ջերմ ընդունելության համար և հաջողություններ մաղթել նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |