Բերնարդ Հոփկինս-Կարո Մուրադ մենամարտը տեղի կունենա հուլիսի 13-ին Բրուքլինում

Բերնարդ Հոփկինս-Կարո Մուրադ մենամարտը տեղի կունենա հուլիսի 13-ին Բրուքլինում

PanARMENIAN.Net - Կիսածանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն 48-ամյա ամերիկացի Բերնարդ Հոփկինսը կպաշտպանի տիտղոսը պարտադիր հավակնորդի հետ մենամարտում, որը հայ բռնցքամարտիկ Կարո Մուրադն է:

Հոփկինս- Մուրադ մենամարտը տեղի կունենա հուլիսի 13-ին Բրուքլինում, հայտնում է allboxing.ru-ն: Իր բոլոր մենամարտերը Մուրադն անց է կացրել Եվրոպայում և առաջիկա մարտը նրա համար առաջինը կլինի ԱՄՆ-ում:

Մուրադը պրոֆեսոինալ ռինգում անց է կացրել 27 մենամարտ, որտեղ 25 հաղթանակ է տարել, մեկ պարտություն է կրել և մեկ մենամարտ ավարտել է ոչ ոքի: Հոփկինսկի հաշվին 53 հաղթանակ կա, 6 պարտություն և 2 ոչ ոքի:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---