Թուրքիայում հայկական Սբ. Հովհաննես եկեղեցին վերածում են իսլամական դպրոցի![]() 1 մայիսի 2013 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Էրուհ քաղաքի Սուրբ Հովաննես եկեղեցին առանց որևէ թույլտվության վերածում են աղջիկների համար իսլամական դպրոցի: Այս մասին գրում է թուրքական demokrathaber.net-ը ու տեղեկացնում նաև, որ խնդիրը բարձրաձայնել են Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության ընկերության Սիիրթի մասնաճյուղի ներկայացուցիչները`նշելով, որ Սուրբ Հովաննեսը պատմական հայկական եկեղեցի է: «Սա բռնություն է հայերի դավանանքի և ապրելու իրավունքի նկատմամբ: Պետք է վարչական և քրեական հետաքննություն սկսել պատասխանատուների դեմ»,- ասել են կազմակերպության անդամները: Նրանք ցույց են տվել լուսանկարներ ու տեղեկացրել նաև, որ եկեղեցու հայերեն գրություններով և խաչով քարերն օգտագործվում են այլ շինություն կառուցելու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |