1 մայիսի 2013 - 13:14 AMT
Հունիսի 1-ից Վերին Լարսի անցակետը կաշխատի շուրջօրյա

Ռուսաստանի ու Վրաստանի սահմանին գործող Վերին Լարսի միակ սահմանային անցակետը հունիսի 1-ից կաշխատի շուրջօրյա, լրագրողներին է հայտնել Վրաստանի Գինու ազգային գործակալության ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ աշխատանքի նոր ռեժիմը կնպաստի վրացական գինու առաքմանը Ռուսաստան, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: