Հայաստանում Հնդկաստանի դեսպանը հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՆ փոխնախարարին

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Րինա Պանդեյին, որն արտաքին գործերի նախարարություն է այցելել հավատարմագրերի պատճենները հանձնելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ա.Բայբուրդյանը, շնորհավորելով Հնդկաստանի դեսպանին պաշտոնի ստանձման կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ Ռ.Պանդեյի Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններում նոր առաջընթաց կարձանագրվի փոխշահավետ համագործակցության տարբեր բնագավառներում: Երկուստեք նշվել է, որ երկու երկրների միջեւ հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների շրջանակում: Կողմերն անդրադարձել են նաեւ գալիք տարվա համատեղ գործունեությանը` ուղղված համագործակցության ծրագրերի ընդլայնմանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---