Չարենցավանի «Ձուլակենտրոն» գործարանում բռնկված հրդեհը մարվել է![]() 1 մայիսի 2013 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Ձուլակենտրոն» գործարանում բռնկված հրդեհը մարվել է ժամը 13.54-ին: Երկաթե վառարանում այրվել են ռետինե խողովակներ և երկաթե ձուլակտորներ: Այս մասին PanARMENIAN.Net ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Ձուլակենտրոն» գործարանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս գործարանը մասնագիտացած է պողպատե, թուջե և ալյումինե ձուլվածքների արտադրության ուղղությամբ և ձուլվածքներ է թողարկում հանրապետության արդյունաբերական տարբեր ոլորտների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |