Վարդան Սեդրակյանի գործով առաջին դատավարությունը մայիսի 14-ին է նշանակվել![]() 6 մայիսի 2013 - 17:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը նշանակվել է 2013 թվականի մայիսի 14-ին ժամը 12.00-ին: Այս մասին հայտնում են նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի գրասենյակից: Ինչպես արդեն հայտնել էինք, Վարդան Սեդրակյանի գործով նախագահող դատավորն է Գագիկ Պողոսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` 34-րդ հոդվածով սահմանվում է հանցափորձը (Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով), 38-ով՝ հանցակիցների տեսակները և 305-ով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը։ Վարդան Սեդրակյանին կալանավորել են մարտի 5-ին: Նա մեղադրվում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |