Էդվարդ Նալբանդյանը կարևորում է ապակենտրոնացված համագործակցությունը Ֆրանսիայի հետ![]() 6 մայիսի 2013 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պատվիրակությանը՝ դեպարտամենտի գլխավոր խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասի գլխավորությամբ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական փոխգործակցությունը, ինչպես գործադիր և օրենսդիր իշխանությունների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով՝ ընդգծելով, որ ապակենտրոնացված համագործակցությունը մեծապես նպաստում է միջպետական հարաբերությունների առավել զարգացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Քրիստոֆ Մասը՝ տեղեկացրեց, որ պատվիրակության այցի նպատակն է ընդլայնել գործակցության ոլորտները Սյունիքի մարզի հետ, որի շրջանակներում Գորիս քաղաքում բացվել է բժշկական կենտրոն։ Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ այցի ընթացքում պատվիրակության հանդիպումներն ու ուսումնասիրություններն արգասաբեր կլինեն, և առաջիկայում հնարավոր կլինի նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկե: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |