10 մայիսի 2013 - 12:48 AMT
Անգելա Մերկելը չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 10-ին չհյատարարված այցով կմեկնի Աֆղանստան, հայտնում են օտարերկրյա ԶԼՄ-ները:

Մերկելը ժամանել է գերմանական զինված ուժերի գլխավոր շտաբ Մազարի Շարիֆ քաղաքում: Նրան ուղեկցում էր Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դը Մեզյերը, հայտնում է ՌԲԿ-ն:

2012թ. մարտին Մերկելը ևս չհայտարարված այցով եղավ Աֆղանստանում: