Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը![]() 10 մայիսի 2013 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահները քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական փոխգործակցությանը, ֆինանսական և բանկային հատվածների զարգացմանը: Երկուստեք նշվել է, որ տնտեսական կապերի շարունակական ընդլայնումը և խորացումը հանդիսանում է Հայաստանի և Արցախի առաջընթացի կարևոր նախապայմաններից մեկը, ինչը նպաստում է առկա ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում են ԼՂՀ նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |