Ծառայությունից խուսափողը փորձել է Հայաաստան գալ այլ երկրի անձնագրով

Ծառայությունից խուսափողը փորձել է Հայաաստան գալ այլ երկրի անձնագրով

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել Հունաստանի Հանրապետության քաղաքացի, 1984 թ. ծնված Վանգելիս Մ.-ին, որը Հունաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փորձել է մուտք գործել ՀՀ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա իրականում Վազգեն Մ.-ն է, որը 2009 թ. նոյեմբերի 25-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու մեղադրանքով: Վազգեն Մ.-ն հանձնվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին, հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---