2006 թվականի գարնանը ԱՄՆ-ում կցուցադրվի փաստագրական կինոնկար Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Հեռուստատեսային ծրագրերի CS Associates դիստրիբյուտոր-ընկերությունը ձեռք է բերել Հայոց ցեղասպանության մասին պատմող մեկ ժամ տեւողությամբ փաստագրական ֆիլմի իրավունքները, որը 2006 թվականի գարնանը եթեր կհեռարձակվի PBS հանրային հեռուստաընկերության օգնությամբ: Ֆիլմը պատմում է մարդկության պատմության ամենամեծ ցեղասպանություններից մեկի մասին, որի արդյունքում Օսմանյան Թուրքիայում սպանվել է շուրջ 1 միլիոն հայ: Ռեժիսոր Էնդրյու Գոլդբերգը, որը «Էմմի» հեռուստատեսային մրցանակի մրցանակակիր է, ֆիլմի ստեղծման ժամանակ օգտագործել է հարցազրույցներ գիտնականներ Պիտեր Բալակյանի, Սամանթա Պաուերսի, Ռոն Սանիի, Թաներ Աքչամի, Հալիլ Բերքթայի եւ Իսրայել Չարնիի հետ` քննարկելու համար Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի կողմից այդ պատմական իրողության ժխտման համատեքստում: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ջուլիանա Մարգուլիսը: Ֆիլմի ցուցադրության ժամանակ 20-րդ դարասկզբի իրադարձությունները կմեկնաբանեն Էդ Հարրիսը, Նատալի Պորտմանը, Լաուրա Լիննին եւ Օրլանդու Բլումը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---