Դամասկոսում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ ֆորդը Դոհայում ստեղծված կոալիցիայի անդամներին է փոխանցել ԱՄՆ վարչակազմի նոր ցուցումները, որոնք նախատեսում են նրա մասնակցությունը միջազգային ջանքերին՝ ուղղված սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը:
Ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, Ֆորդը հանդիպել է Կոալիցիայի որոշ անդամների հետ համոզելու համար նրանց, որ հարկավոր է մասնակցել Սիրիայի կառավարության հետ երկխոսությանը:
Ֆորդը սիրիացի զինյալների ներկայացուցիչներին ասել է, որ այն, որ նրանք հրաժարվում են մասնակցել երկխոսությանը, վնասում է ամերիկյան կողմին, որը պայմանավորվածության է հասել Ռուսաստանի հետ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման մասին: