13 մայիսի 2013 - 14:02 AMT
Սիրիան թուրքական ընկերությունների բոյկոտի բյուրո է ստեղծում

Սիրիայի էկոնոմիկայի և արտաքին առևտրի փոխնախարար Աբդել Սալյամ Ալին SANA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իր նախարարությունը շուտով կստանա Նախարարների խորհրդի համաձայնությունը հատուկ բյուրո ստեղծելու համար, որը կբոյկոտի որոշ թուրքական ընկերություններ, որոնք մասնավորապես ևս պատասխանատու են սիրիական տնտեսության փլուզման համար:

Բյուրոն պետք է արգելափակի համագործակցությունն այն ընկերություհների հետ, որոնք սատարում են Էրդողանի կառավարությանը: Փոխնախարարն ասել է, որ այդ ընկերությունների դեմ կիրառվող պատժամիջոցները այն կլինեն, որ նրանց չի տրամադրվի թույլտվություն Սիրիայում ներդրումներ կատարելու համար և կդադարեցվեն արտահանման և ներկրման գործողությունները: