13 մայիսի 2013 - 11:30 AMT
Թոնի Այոմին կոչ է արել քվեարկել Dorians-ի համար Եվրատեսիլի կիսաեզրափակչում

Լեգենդար բրիտանացի ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին տեսաուղերձ է ձայնագրել իր եվրոպացի երկրպագուների համար` կոչ անելով նրանց մայիսի 16-ին կայանալիք Եվրատեսիլի կիսաեզրափակչում քվեարկել հայկական Dorians խմբի օգտին:

Երաժշտի պաշտոնական կայքում վիդեոն ուղեկցվում է հետևյալ գրառումով.

«Մեր համաշխարհային համերգային շրջագայության առաջին մասն ավարտվել է և մենք տուն ենք վերադառնում: Սակայն մինչ մենք կվերսկսենք շրջագայությունը Black Sabbath-ի հետ, ես ունեմ իմ եվրոպացի երկրպագուների աջակցության կարիքը` դիտեք տեսահոլովակը»:

Թոնի Այոմին Lonely Planet երգի համահեղինակն է, որով Dorians-ը ներկայացնում է Հայաստանը Եվրատեսիլին:

Մայիսի 12-ին Birmingham Mail թերթը հարցազրույց է հրապարակել Թոնի Այոմիի հետ` «Ես կերկրպագեմ Հայաստանին Եվրատեսիլի կիսաեզրափակչում» վերնագրով:

Տեսաուղերձը տեղակայված է Dorians-ի YouTube-ի պաշտոնական ալիքում`