ՀՀԿ պատգամավոր. ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորների վերանայման պատճառ չեմ տեսնում![]() 13 մայիսի 2013 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը կարծում է, որ կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը բխում է Հայաստանի շահերից: «Մեր երկրի արտաքին քաղաքականությունը միշտ եղել է բազմավեկտոր՝ անկախ նրանից, թե հատկապես որ վեկտորի հետ է մերձեցումը: Նման քաղաքականությունը դեռ երկար ժամանակ բխելու է Հայաստանի շահերից»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորը: Արտակ Զաքարյանի բնորոշմամբ` դա պայմանավորված է Հայաստանի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ. «Արտաքին քաղաքականության վեկտորների վերանայման պատճառ չեմ տեսնում»: Պատգամավորը նկատեց, որ Հայաստանի ղեկավարության առջև կանգնած խնդիրները նուրբ են և բազմաշերտ: Նա կարծում է, որ իրավիճակի վրա կարող են ազդել տարածաշրջանային մի շարք գործոններ, այդ թվում Թուրքիայի ներգրավումը Մերձավոր Արևելքի իրադարձություններին, Վրաստանում և Ադրբեջանում սպասվող ընտրությունները: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, մեր խաղաղարար դերը և միջազգային գործընթացներին ակտիվ ներգրավվածությունը արժանանում են միջազգային հանրության հարգանքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |