Արտակ Զաքարյան. Ընդդիմության մեղադրանքներն անհիմն են և զուրկ փաստերից

Արտակ Զաքարյան. Ընդդիմության մեղադրանքներն անհիմն են և զուրկ փաստերից

PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը կարծում է իշխանության հասցեին ընդդիմության մեղադրանքներն անհիմն են և զուրկ փաստերից:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ իր ասածի գլխավոր ապացույցը Երևանի ավագանու ընտրությունների վերահաշվարկն էր: «Դա ցույց տվեց, որ ավելանում են ՀՀԿ-ի ձայները: Միգուցե մեկ-երկու սխալ է եղել, բայց դա չի կարող ազդել ընտրական գործընթացի վրա»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ խախտումների մասին ահազանգերը, որոնք ենթադրում են վարչական կամ քրեական պատասխանատվություն, միշտ եղել են իրավապահների ուշադրության կենտրոնում. «Նման խախտումների մասին հայտարարությունները քննարկման թեմա են դառնում հասարակության մեջ, բայց մենք կարող ենք տեսնել, որ նման հայտարարություններն անհիմն էին»:

ՀՀԿ պատգամավորն ընդգծեց, որ ընտրությունների ժամանակ հանրության մեծամասնության կողմից իշխանությունը ստացավ ծանրակշիռ աջակցություն: «Կարծում եմ, որ մինչև հաջորդ ընտրությունները մեր իշխանություններն ավելի ինտենսիվ կաշխատեն»,- եզրափակեց նա:

 Ուշագրավ
---