Հայաստանն ու Բելառուսը հեռանկարային են համարում համատեղ ձեռնարկությունների ստեղծումը գյուղոլորտում![]() 13 մայիսի 2013 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոյին ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացին, ասվում է գյուղնախարարության հաղորդագրության մեջ: Անդրադառնալով երկու ժողովուրդների միջև հաստատված փոխադարձ հարգանքին ու բարեկամությանը, կողմերը նշեցին գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու անհրաժեշտությունը: Մասնավորապես ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ բնագավառն ունի համագործակցության ընդլայնման մեծ ներուժ և անհրաժեշտ է այն մանրամասն ուսումնասիրելով անցնել գործնական քայլերի: Խոսելով վերջին մեկ տարում գյուղատնտեսության ոլորտում գրանցված արդյունքներ մասին, ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշեց, որ 2012 թվականին հաջողվել է ոլորտում ապահովել աճ, և այդ միտումը կշարունակվի նաև այս տարի: Նա միաժամանակ ներկայացրեց նաև Հայաստանից Բելառուս թարմ պտուղ-բանջարեղեն, ալկոհոլային խմիչքներ, բնական հյութեր և բանջարեղենային պահածոներ արտահանելու հնարավորությունները: Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացը փաստեց, որ գյուղատնտեսության ոլորտում իրենց մոտ նույնպես գրանցվել է տնտեսական աճ: Երկկողմ համագործակցության իրատեսական բնագավառներ համարելով երկրագործությունը, անասնապահությունը և վերամշակող արդյունաբերությունը, նա տեղեկացրեց, որ Բելառուսի Հանրապետությունը հնարավորություն ունի Հայաստան արտահանելու ցանկացած հացահատիկային մշակաբույսի սերմացու, հանքային պարարտանյութեր, թունաքիմիկատներ: Հեռանկարային համարվեց նաև Բելառուսից Հայաստան կաթնամթերք, միս, թռչուն ներկրելը և տեղում դրանց փաթեթավորման և իրացման նպատակով համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը , խոսելով մեզանում գյուղատնտեսական տեխնիկայի թարմացման և նորացման անհրաժեշտության մասին, նշեց, որ հայկական կողմը հետաքրքրված է բելառուսական արտադրության տրակտորներ Հայաստան ներկրելու կամ Հայաստանում դրանց հավաքման և սպասարկման համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցերով: Հետարքրքություն ցուցաբերելով առաջարկի վերաբերյալ, Լեոնիդ Զայացը հրավիրեց Սերգո Կարապետյանին մասնակցելու 2013թ. հունիսին Մինսկում կազմակերպվող միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին, ուր հնարավոր կլինի ծանոթանալ բելառուսական արտադրության գյուղատնտեսական տեխնիկային և վարել բանակցություններ համապատասխան ընկերությունների հետ: Այսօր նախատեսվում է նաև ստորագրել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիրը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |