Գագիկ Բունիաթյանն ընտրվել է ՀՌԱՀ նախագահ![]() 13 մայիսի 2013 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Գագիկ Բունիաթյանն ընտրվել է ՀՌԱՀ նախագահ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է հանձնաժողովի պաշտոնական էջից: Որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածի 7-րդ մասի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գագիկ Բունիաթյանը»: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել ՀՌԱՀ նախկին նախագահ Գրիգոր Ամալյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո` այս տարվա ապրիլի 7-ից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 6-ին հրամանագիր է ստորագրել Գագիկ Բունիաթյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |