«Hollywood Non-Stop»-ն ունկնդրել է ավելի քան 6000 ուսանող![]() 13 մայիսի 2013 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին և 16-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը։ Ծրագրում կհնչեն «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Ռոմեո և Ջուլիետ», «Աստղային պատերազմներ», «Առաքելություն» և այլ կինոնկարների սաունդթրեքերը։ Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունների կատարման թույլտվությունը հատուկ ձեռք է բերվել ֆիլմերի արտադրողներից: Այս մասին այսօր կազմակերպիչները տեղեկացրեցին մշակույթի նախարարությունում տեղի է ունեցած մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ, որին մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը և Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Բանախոսները նշեցին նաև, որ «Hollywood Non-Stop»-ը ծրագիրն արդեն վայելում է հանդիսատեսի սերը։ Այն մեկնարկել է 2012 թվականին և ներկայացվել երևանյան ութ բուհում, որտեղ ավելի քան 6000 ուսանող է ունկնդրել հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը։ 2013 թվականին «Hollywood Non-Stop»-ը ներկայացվել է նաև հանրապետության մարզերում, մասնավորապես՝ Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Արտաշատում։ Այս բոլոր քաղաքներում հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները՝ բարձր գնահատելով ինչպես հոլիվուդյան ֆիլմերի մեղեդիների կատարումները, այնպես էլ դասական երաժշտությունը մարզերում ներկայացնելու Երիտասարդական նվագախմբի ջանքերը։ Այս համատեղ ծրագրի նպատակն է մատչելի և հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական երաժշտություն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |