ՀՀ փոխվարչապետն աշխատանքային այցով մեկնեց Նյու Յորք![]() 13 մայիսի 2013 - 19:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Նյու Յորք: Ա. Գևորգյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման նիստին, որի նպատակն է գնահատել 2010թ-ին ընդունված մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ՄԱԿ-ի Գլոբալ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը: Նիստի ընթացում նախատեսվում է նաև ՀՀ փոխվարչապետի ելույթը: Այցի ընթացքում Ա. Գևորգյանը հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի մասնագիտական գործակալությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կմասնակցի համայնքային միջոցառումների, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |