13 մայիսի 2013 - 20:19 AMT
Ապրիլի 19-ին մահացած զինվորի գործով հրամանատար է կալանավորվել

Ապրիլի 19-ին՝ ժամը 11.40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում էր ստացել և տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը:

Գործի շրջանակներում վաշտի հրապանատար Զ. Նազարյանին մեղադրանք է առաջադրվել 375 հոդվածի առաջին մասով՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը։ Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը: նա տեղեկացրեց, որ Զ. Նազարյանը կալանավորվել է։