Երեք քաղաքացի կրկնակի քվեարկության քրգործերով ներգրավվել են որպես մեղադրյալ![]() 13 մայիսի 2013 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Շենգավիթ վարչական շրջանի թիվ 11/32 և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 և 07/18 ընտրատեղամասերում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկության փորձ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի և Շենգավիթի քննչական բաժիններում հարուցված քրեական գործերի շրջանակներում Դ.Մխիթարյանը, Ս.Սերոբյանը և Ղ.Մկրտչյանը ներգրավվել են որպես մեղադրյալ: Մասնավորապես. 1. Ղ.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել` Շենգավիթ վարչական շրջանի թիվ 11/32 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար: 2. Դ.Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել` նույն օրն անցկացվող Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 ընտրատեղամասում միանգամից երեք քվեաթերթիկներում համապատասխան նշում կատարելու և նշված քվեաթերթիկները քվեատուփը գցելու եղանակով մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար: 3. Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում հաշվառված և քվեարկելու իրավունք չունեցող Ս.Սերոբյանին մեղադրանք է առաջադրվել` չպարզված ընտրական տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու, ինչպես նաև` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 07/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն կրկին անգամ քվեարկելու փորձ կատարելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ և 203-րդ հոդվածներով` Ղ.Մկրտչյանը և Դ.Մխիթարյանը որպես մեղադրյալ են ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, իսկ Ս.Սերոբյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ և 34-153-րդ հոդվածներով:Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |