19 դեկտեմբերի 2005 - 16:38 AMT
Վ.Օսկանյանը եւ Ռինա Պանդեյը քննարկել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Ռինա Պանդեյին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում նշելով հայ-հնդկական հարաբերությունների բարձր մակարդակը եւ փոխըմբռնումը միջազգային շատ հարցերի շուրջ, երկուստեք համոզմունք հայտնվեց, որ երկու երկրների համագործակցության զարգացումն ունի առավել լայն հեռանկարներ: Կողմերն անդրադարձ կատարեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների, քննարկեցին երկու երկրների գործակցությունը ներդրումների, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում, ինչպես նաեւ գյուղատնտեսության, գիտության եւ կրթության ոլորտներում: