Գազի սակագինն առաջիկայում կբարձրանա՞![]() 14 մայիսի 2013 - 12:47 AMT PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մտադիր է գազի սակագների բարձրացման հայտ ներկայացնել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը: Չնայած, որ հանձնաժողովի մամլո քարտուղար Մարիամ Ստեփանյանը չի հաստատել այդ տեղեկությունը, այնուամենայնիվ, պարբերականը հավաստի տվյալներ ունի, որ առաջիկա ամիսներին նման հայտ ներկայացվելու է: Հարկ է նշել, որ վերջին ամիսներին պաշտոնյաները հայտարարում էին, որ գազի սակագների հարցը քննարկման փուլում է Ռուսաստանի հետ: Գազի սակագնի բարձրացման զսպումը կապված էր ներքաղաքական իրավիճակի հետ, քանի որ 2012թ. մայիսին կայացան խորհրդարանական ընտրությունները, 2013թ. փետրվարին՝ նախագահական, իսկ օրերս՝ նաև Երևանի ավագանու ընտրությունները: Ընտրություններից հետո հանգիստ շունչ քաշելով՝ իշխանությունը կարող է հանգիստ գնալ գազի սակագների բարձրացման: Ենթադրվում է, որ Հայաստան ներկրվող գազի 1000 խմ արժեքը կկազմի 247 դոլար, ինչը 67 դոլարով կամ 37 տոկոսվ թանկ է Հայաստան ներկրվող գազի համար հաստատված 180 դոլար սակագնից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |