19 դեկտեմբերի 2005 - 19:38 AMT
Ի.Ալիեւը հայտարարել է ուժեղ ադրբեջանական բանակի ներուժ ստեղծելու անհրաժեշտության մասին
«Մենք պետք է ստեղծենք ուժեղ բանակի ներուժ, որպեսզի ցանկացած պահի կարողանանք ազատել մեր օկուպացված տարածքները» Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, դեկտեմբերի 19-ին ելույթ ունենալով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Հ.Ալիեւի անվան ռազմական վարժարանի սաների առջեւ: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ազգային բանակի նյութատեխնիկական բազան ամրապնդվում է, պատրաստվում են փորձառու կադրեր: Անհրաժեշտության դեպքում նրանք «պետք է ռազմական ճանապարհով ազատեն մեր հողերը, ընդգծել է նախագահը», հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: