ՊՆ մամուլի քարտուղարը` Ադրբեջանի ԶՈւ զորավարժության մասին. Անիմաստ խուճապ է տարածվում

ՊՆ մամուլի քարտուղարը` Ադրբեջանի ԶՈւ զորավարժության մասին. Անիմաստ խուճապ է տարածվում

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները, տարածելով Ադրբեջամի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը, գրեցին, որ ադրբեջանական ԶՈՒ լայնածավալ զորավարժություն է անցկացնում ԼՂՀ հետ սահմանին` Ադրբեջանի ՊՆ Սաֆար Աբիևի հրամանատարությամբ: Ուշագրավ է, որ որոշ լրատվամիջոցներ վերլուծական վերնագրերով էին նյութը տարածել, օրինակ, haqqin.az-ի վերնագիրը` «Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում»:

Զորավարժության ու դրա շուրջ տարածվող խուճապի մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Սովորական, պլանային զորավարժություններ են: Տարին մի քանի անգամ նման զորավարժություններ անցկացվում են: Մենք էլ ենք անցկացնում: Լրատվամիջոցներով անիմաստ խուճապ է տարածվում»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---