«Շահնազարյան» ՍՊԸ-ն շուրջ 8 000 տոննա խաղող կմթերի![]() ![]() PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսանն այցելել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող գինու–կոնյակի տուն «Շահնազարյան» ՍՊ ընկերություն՝ ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին: Տեղեկացվել է, որ 2009 թվականից հիմնադրված ընկերությունն արտադրում է «Շահնազարյան» և «Pearl of Armenia» տեսակների 3-ից 7 տարեկան կոնյակներ և կոնյակի սպիրտ: Կոնյակի արտադրության համար օգտագործվում է միայն տեղական հումք: Ընկերության արտադրանքի հիմնական մասն արտահանվում է ՌԴ և Ուկրաինա, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Նախորդ տարվա ընթացքում «Շահնազարյան» ՍՊԸ-ի կողմից մթերվել է 1.65 մլրդ դրամ արժողությամբ 11 հազար 815 տոննա խաղող: Արդյունքում՝ արտադրվել է 3.82 մլրդ դրամի արտադրանք, որից 3.79 մլրդ դրամի արտադրանքն արտահանվել է: 2013 թվականի 1-ին եռամսյակում ընկերության կողմից արտադրվել է 4.67 մլրդ դրամի արտադրանք, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվել է ՌԴ և Գերմանիա: Այս տարվա ընթացքում նախատեսվում է մթերել շուրջ 8 000 տոննա խաղող: Ներկայում ընկերության կողմից իրականացվում են թորման արտադրամասի ստեղծմանն ուղղված աշխատանքներ, որի համար կներդրվի 156.4 մլն դրամ: Թորման արտադրամասի արտադրական հզորությունները թույլ կտան մեկ օրում թողարկել 8 հազար 800 դեկալիտր գինենյութ: Արտադրամասը նախատեսվում է շահագործման հանձնել սույն թվականի հոկտեմբերին: Այս տարի «Շահնազարյան» ՍՊԸ-ն նախատեսում է ներդրումային ծրագրի շրջանակներում սկսել նաև հնեցման արտադրամասի վերազինման աշխատանքները, որի համար կպահանջվեն շուրջ 400 մլն դրամի ներդրումներ: Ծրագրի շրջանակներում ընկերությունն ակնկալում է ՀՀ կառավարության աջակցությունը` ներմուծվող սարքավորումների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարը երեք տարի ժամկետով հետաձգելու համար: «Շահնազարյան» ՍՊԸ-ն 2012 թ. ՀՀ պետական բյուջե է վճարել մոտ 92 մլն դրամի հարկ, իսկ 2013 թվականի 1-ին եռամսյակի տվյալներով արդեն՝ 65.63 մլն դրամի հարկ: Ձեռնարկությունում աշխատում է 64 մարդ` 172 հազ դրամ միջին աշխատավարձով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |