Ադրբեջանցի վարձկանները Սիրիայում կռվում են հայերի՞ դեմ![]() 14 մայիսի 2013 - 18:22 AMT PanARMENIAN.Net - ANS հեռուստաալիքով հեռուստառեպորտաժ է ցուցադրվել Սիրիայում ապստամբների կողմից կռվող ադրբեջանցի ահաբեկիչների մասին, որտեղ ասվում է, որ զոհված ահաբեկիչների ծնողները իրենց որդիների ապօրինի գործունեության մասին Սիրիայում իմացել են հեռուստատեսային հաղորդումից: Ինչպես հայտնում է «Gafgazregion.az» կայքը, ապստամբների կողմից պատերազմող ադրբեջանցի ահաբեկիչ Ռաշադ Զաքարիա Մամեդովի հայրը հայտարարել է. «Սա իմ որդին է, Մամեդով Ռաշադ Զաքարիա օղլուն: Նա այժմ Սիրիայում մասնակցում է ջիհադի հանուն Ալլահի, պաշտպանելու համար մահմեդականներին»: Զաքարիա Մամեդովը պնդում է, որ մի քանի օր առաջ կապ է հաստատել որդու հետ ինտերնետով և լիովին արդարացնում է նրա գործունեությունը: Որդին պատմել է, որ սիրիացի ապստամբների շարքերում ադրբեջանցիները շատ են: Մեկ այլ ադրբեջանցու՝ Ռիզվան Սուլեյմանովի մայրը պատմում է, որ իր որդին մեկնել է փետրվարի 14-ին արտագնա աշխատանքի Բաքու: Այն, որ որդին մասնակցում է Սիրիայում ընթացող մարտերին, պարզվել է արդեն հետագայում: «Նրանք մահմեդականների դեմ չեն կռվում, այլ պաշտպանում են մահմեդականներին հայերից՝ մահմեդականների թշնամիներից: Այստեղ ոչ մի այլ բան չկա, նրանք պայքարում են հանուն մահմեդականների»,-ասել է Ռիզվան Սուլեյմանովի մայրը: Ահաբեկչի եղբայրն իր հերթին ասել է, որ մեկնելուց հետո Ռիզվանը միայն մեկ անգամ է հեռախոսով խոսել նրանց հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |