14 մայիսի 2013 - 18:13 AMT
Սփյուռքահայ ուսանողները ՊԲ սահմանային զորամասում սովորել են` ինչպես մարտական հերթապահություն իրականացնել

Օրերս ՊԲ հրամանատարության աջակցությամբ, բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակներում, կազմակերպվեց «Դեպի Հայք» հիմնադրամի միջոցով ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած շուրջ 30 սփյուռքահայ ուսանողների այցը երկրի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Սփյուռքի տարբեր անկյուններից ժամանած մեր հայրենակիցները եղել են նաև հայ-ադրբեջանական շփման գծում և ծանոթացել մարտական հերթապահության կրման առանձնահատկություններին: Մայիսյան հաղթանակներին նվիրված նման այցեր են կազմակերպվել նաև առաջնագծի այլ հատվածներում, որոնցում ներգրավվել են հանրապետության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: