ՊԲ մի շարք սպաների կոչումներն ու պաշտոնները բարձրացվել են

ՊԲ մի շարք սպաների կոչումներն ու պաշտոնները բարձրացվել են

PanARMENIAN.Net - ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մոտ այսօր կայացել է կադրային ընդունելություն, որին մասնակցել են Պաշտպանության բանակի կադրերի բաժնի հաշվառման ու թեստավորման բաժանմունքում քննությունները հաջող հանձնած սպաները: Ընդունելության ժամանակ բարձրացվել են մի շարք սպաների կոչումներն ու պաշտոնները: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ հրամանատարն այսօր ընդունել է նաև նախապես հերթագրված քաղաքացիներին, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, որոնք վերաբերում էին իրավական, սոցիալական և այլ ոլորտներին: Մովսես Հակոբյանը ընդունելության ժամանակ հանձնարարել է քննարկել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին: Իսկ մի շարք հարցեր էլ իրենց լուծումները գտել են հենց պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---