Հունիսին նախատեսվում է Համաչինական կանանց խորհրդի պատվիրակության այցը Հայաստան![]() 14 մայիսի 2013 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Երկու երկրների կանանց հասարակական կազմակերպությունների միջև շփումներն ակտիվացնելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը, ով միաժամանակ նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահն է, դեսպանի միջոցով հրավեր էր փոխանցել Չինաստանում հասարակական և քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող կանանց` այցելելու Հայաստան, քննարկելու համագործակցության, համատեղ արդյունավետ աշխատանքի ուղղությունները: Դեսպանը տեղեկացրել է, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հրավերով հունիսին նախատեսվում է Համաչինական կանանց խորհրդի պատվիրակության այցը Հայաստան: Կողմերը համոզմունք են հայտնել, որ պատվիրակության այցը կնպաստի հայ-չինական հարաբերությունների, մասնավորապես երկու կուսակցությունների կանանց միջև կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև երկու երկրների համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում փոխադարձ աջակցության ու միջազգային կառույցներում համագործակցության հարցերին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |