15 մայիսի 2013 - 16:01 AMT
Յուրա Մովսիսյան. Ոտքիս ցավերն անցել են, աստիճանաբար վերականգնում եմ մարզավիճակս

Յուրա Մովսիսյանը մարզվել է «Սպարտակի» ընդհանուր խմբում և անհատական ծրագրով: «Ոտքիս ցավերն անցել են, աստիճանաբար վերականգնում եմ մարզավիճակս»,- ասել է Մովսիսյանը:

Կհասցնի արդյոք հարձակվողը պատրաստվել Կրասնոդարի խաղին, դեռ հարցականի տակ է:

«Կրասնոդար»-«Սպարտակ» խաղը տեղի կունենա մայիսի 18-ին: Մոսկովյան ակումբը 45 միավորով 7-րդ տեղում է: