Հայաստանն առաջարկում է օտարերկրյա ներդրողներին գետնախնձոր աճեցնել ու ինսուլին արտադրել

Հայաստանն առաջարկում է օտարերկրյա ներդրողներին գետնախնձոր աճեցնել ու ինսուլին արտադրել

PanARMENIAN.Net - Ներդրողների ներգրավման նպատակով հայ-չինական համատեղ ինուլինի արտադրություն ստեղծելու համար ՀՀ կառավարությունը մայիսի 16-ի նիստում էկոնոմիկայի նախարարությանն է հատկացրել 2916,5 հազար դրամ:

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Աթանեսյանն առաջարկեց համապատասխան տեղեկատվություն զետեղել օտարերկրյա ներդրողենրի համար Economist ամսագրում:

Ինչպես տեղեկացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, չինական կողմը հայտ է ներկայացրել համատեղ գործարանի համաֆինանսավորման համար և ինուլինի իրացման 100-տոկոսանոց երաշխիք է տալիս, ինչը զգալիորեն նվազեցնում է ներդրողների ռիսկերը: «Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել այդ նախագծի իրագործամանը, որը գնահատվում է 33 մլն դոլարի»,-ասել է վարչապետը:

«Ինուլինի արտադրության հայ-չինական ձեռնարկության ստեղծման ծրագրի» սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է հիմնել ժամանակակից տեխնոլոգիայի ներդրմամբ ինուլինի արտադրություն, որի հիմնական հումքը հանդիսանալու է տեղական ֆերմերային տնտեսությունների կողմից հատուկ տեխնիկական պահանջներով աճեցված գետնախնձորը (Jerusalem Artichoke): Ինուլինի արտադրության նախատեսվող տարեկան հզորություններն են` 3.0-3.5 հազար տոննա ինուլին, 1.0 հազար տոննա ֆրուկտոզա, 1.2 հազար տոննա թաղանթանյութ (жмых, համակցված անասնակերի արժեքավոր բաղադրիչ), 12 հազար տոննա բիոպարարտանյութ:

Ինուլին պարունակող դեղորայքի ընդունումը թույլ է տալիս նվազեցնել շաքարի պարունակությունը շաքարախտով հիվանդների մոտ, կանխում է բարդացումները: Ինուլինը կիրառում են որպես կենսաբանական ակտիվ հավելում բուժիչ և կանխարգելիչ սննդի համար: Ինուլինն ունի նաև հակաուռուցքային հատկություն:

Ինուլինի արտադրությունը կնպաստի քիմիական, կենսաբանական, ագրոնոմիայի և դեղաբանական/դեղագործական ոլորտների զարգացմանը: Կստեղծվեն նոր աշխատատեղեր` մոտ 300, որից շուրջ 100-ը՝ գիտա-լաբորատոր և ինժեներատեխնիկական: Ձեռնարկության հզորություններն ապահովելու համար անհրաժեշտ է 3 հազար հեկտար գետնախնձորի ցանքատարածություն և տարեկան 30 հազար տոննա գետնախնձորի արտադրություն, ինչը զբաղվածություն կապահովի 1800 անձանց համար

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---