Էրդողան. Իսլամատյացությունը սխալ դիրքորոշում է

Էրդողան. Իսլամատյացությունը սխալ դիրքորոշում է

PanARMENIAN.Net - Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում ընթացող 4-օրյա այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահի հետ: Քաղաքական գործիչները կքննարկեն մերձավորարևելյան հակամարտության կարգավորման խնդիրը, իրավիճակը Սիրիայում: Նախօրեին Մերիլենդում Թուրքական մշակութային կենտրոնի բացման կապակցությամբ տեղի ունեցած մամլո ասուլիսում Էրդողանն ասաց, որ կենտրոնը երկու մշակույթների միավորման խորհրդանիշ կդառնա և կնպաստի, որ վերաբերմունքն իսլամի հանդեպ փոխվի:

«Վերջերս իսլամատյացության աճ է նկատվում: Դա սխալ միտում է: Մենք կցանկանայինք ցուցադրել, թե որքան բարեկամական կարող է լինել իսլամը, և ապացուցել, որ իսլամատյացությունը սխալ դիրքորոշում է»,-ասել է Էրդողանը, հայտնում է euronews-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---