ԵԱ արդյունքներով Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը կմասնակցեն աշխարհի Գավաթին![]() 16 մայիսի 2013 - 21:13 AMT PanARMENIAN.Net - Լեհական Լեգնիցայում այսօր ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Լավագույն 24 շախմատիստները հնարավորություն ստացան հանդես գալ աշխարհի Գավաթի խաղարկությունում: Հայաստանի ներկայացուցիչներից այդ ցուցակում հայտնվեցին Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք 11 հնարավորից վաստակեցին 8-ական միավոր: Նույնքան միավոր վաստակեցին ևս 8 շախմատիստներ, սակայն լրացուցիչ ցուցանիշով Մովսիսյանը զբաղեցրեց 7-րդ, իսկ Մելքումյանը` 10-րդ տեղը: Եվրոպայի առաջնության հաղթող դարձավ Ալեքսանդր Մոիսենկոն (Ուկրաինա): Վերջին տուրում Մովսիսյանն առավելության հասավ ադրբեջանցի Նիջաթ Մամեդովի նկատմամբ, իսկ Մելքումյանն ուժեղ գտնվեց Քսաբա Բալոխից (Հունգարիա): Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը, չնայած առաջնությունում գրավեց 76-րդ տեղը, բայց ևս կմասնակի աշխարհի Գավաթին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |