Ղարաբաղի հայերի բնիկ լինելու փաստը ճանաչված է համաշխարհային պատմական գիտության անհամար աշխատություններում

PanARMENIAN.Net - Ղարաբաղի հայության ավտոխտոն լինելու փաստը ճանաչված է համաշխարհային պատմական գիտության անհամար աշխատություններում, հայտարարել է Լիազոր նախարար եւ Արտակարգ դեսպանորդ, Ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (Մոսկվա), ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի (Վաշինգտոնի) հակաահաբեկչության գծով փորձագետ Հայկ Քոթանջյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: «Այս խնդրի ուսումնասիրման մանրամասները ես թողնում են պորֆեսիոնալ պատմաբաններին»: Որպես Ղարաբաղի հայության ավտոխտոն լինելու փաստի, ինչպես նաեւ հայ ժողովրդի մշակութային պատմության մեջ հայերով խիտ բնակեցված Արցախի ծանրակշիռ դերի մեկ վկայություն, ես կսահմանափակվեմ, նշելով միայն, որ 1600 տարի առաջ հենց Ղարաբաղի տարածքում` Ամարասի վանքում է իր նոր հայկական գրերի առաջին դպրոցը հիմնել հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը»,-նշել է փորձագետը:



Միեւնույն ժամանակյ, նա ավելացրել է, որ համաշխարհային պատմական գիտության համար ակնհայտ է այն փաստը, որ ժամանակակից ադրբեջանցիների թուրք նախնիները մինչեւ միջնադար գտնվել են Հարավային Կովկասից հազարավոր կիլոմետրեր այն կողմ` Ալթայի եւ նրա մերձակայքի տարածքում: Անկասկած, համաշխարհային օբյեկտիվ գիտության չափանիշների տեսակետից այս փաստերը չեն նսեմացնում կամ մեծարում որեւէ մեկի անցյալը: Խոսքը գնում է գիտականորեն ապացուցված փաստերի ճշմարտացիության մասին, որոնք օբյեկտիվորեն նմանատիպ են մեկնաբանվում ակադեմիական հանրության ցանկացած չկաշառված ազգային օղակում` լինի դա ամերիկյան, ռուսական, ֆրանսիական կամ մեկ այլ օղակ:



Պատասխանելով դեռեւս խորհրդային տարիներից հայտնի Ադրբեջանի պատմության զեղծարարման փաստերի մասին հարցին` Հ.Քոթանջյանը հայտարարել է.«Սա շատ զգայուն ոլորտ է, որ առնչվում է ոչ միայն գիտելիքներին, այլ հասարակ ժողովրդի զգացմունքներին: Միտումնավոր չեմ ցանկանում շոշափել սովետական Ադրբեջանի գիտնականների եւ նրանց հետնորդների կողմից Հայաստանի պատմության փաստերի կոպիտ կեղծման փաստերը: Ադրբեջանական իշխանությունների կողմից հորջորջվող կեղծումների էությունը հասկանալու համար կարելի է սահմանափակվել հարեւան ժողովրդների մշակութային ժառանգության յուրացման միջոցով Ադրբեջանի պատմության խեղաթյուրման մի քանի հայտնի եւ ախտորոշիչ միջադեպերով` ընդ որում նաեւ այն ժառանգության, որ ստեղծվել է Հարավային Կովկասում բնիկ ժողովրդների կողմից մինչ թուրքական ցեղերի ներխուժումը: Քաղաքական կենտրոնի ցուցումով ստեղծվում է ադրբեջանական աղբյուրների համակարգ, որոնք հավակնում են ակադեմիականի կարգավիճակի, եւ ֆինանսավորվում է այդ խեղաթյուրումների քարոզչությունը: Ղարաբաղի հայերի պատմական ժառանգության հաշվին Ադրբեջանի պատմության հետագա զեղծարարման մեդոթաբանությունը, ինչի մասին նախագահ Ալիեւը ցուցում տվեց Գիտությունների ակադեմիայում, նույնն է»:

«Իհարկե, անարդարացի կլիներ զեղծարարությունը վերագրել բոլոր ադրբեջանցի պատմաբաններին: Ինչ վերաբերում է հարեւան պետության կողմից որդեգրած օբյեկտի նախնական սեւացման մեթոդին, ապա այն լավ պարզաբանում է հայտնի ռուսակսն ասացվածքը, ըստ որի գողի համար լավագույն պաշտպանությունը «բռնիր գողին» բարձրագոչ բղավոցներն են:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---