22 մայիսի 2013 - 13:44 AMT
Մայիսի 15-ից մինչև հունիսի 28-ն Ամերիաբանկն առաջարկում էՓՄՁ-ներին վարկավորման «Պարզ և արագ» փաթեթ»

Մայիսի 15-ից մինչև մինչև հունիսի 28-ն Ամերիաբանկը հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման հատուկ առաջարկով. «Պարզ և արագ» փաթեթ, որը նախատեսված է 5մլն-50 մլն դրամ կամ համարժեք արտարժույթի չափով վարկի պահանջարկ ունեցող փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այդ մասին լրագրողներն է հայտնել բանկի մանրածախ բանկային ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Արման Բարսեղյանը: Նա նշել է, որ Վարկիտրամադրման նախնական հաստատման համար պահանջվում է ընդամենը երկու օր, ընդ որում, ներկայացվում են նվազագույն փաստաթղթեր: Դրանով հանդերձ, փաթեթնունի մի շարք առավելություններ ևս ` վարկի տրամադրման համար միջնորդավճար չի գանձվում, անշարժ գույքի` որպես գրավ ապահովագրությունը և գրավի գնահատումնիրականացվում են Բանկի միջոցների հաշվին, տրամադրվում են VISA/MC Business և/կամ Gold տեսակի միջազգային վարկային քարտեր առանց հավելյալ ապահովության:

Մայիսի 22-ից Ամերիաբանկը հանդես է գալու ֆիզիկական անձանց խրախուսման «Ուղղորդիր և վաստակիր» ծրագրով, որը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ովքեր կուղղորդեն ՓՄՁ-ներին Ամերիաբանկ` «Պարզ և արագ» վարկավորման փաթեթից օգտվելու համար: Ցանկացած անձ կարող է դիմել Ամերիաբանկ, անվճար ստանալ ուղղորդիչ կտրոն և այն տարածել իր մտերիմների շրջանում: Արդյունքում` երբ ուղղորդիչ կտրոնով ներկայացած ՓՄՁ-ն Ամերիաբանկի «Պարզ և արագ» փաթեթի միջոցով կվարկավորվի, ուղղորդող անձի համար Ամերիաբանկը` որպես պարգևատրում, կբացի առարկայազուրկ ոսկով մետաղական հաշիվ, ընդ որում 5-12 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտաժույթով վարկ տրամադրելու դեպքում` 1 գրամ առարկայազուրկ ոսկով, 12-50 մլն ՀՀ դրամ համարժեք արտաժույթով վարկ տրամադրելու դեպքում` 2 գրամ առարկայազուրկ ոսկով: