Առնվազն չորս մարդ է զոհվել և 20-ը վրավորվել են Բաղդադում կրկնակի ահաբեկչության հետևանքով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Երկու ինքնաշեն ռումբ է պայթել շուկայի մոտ Էլ Հուրիա շրջանում, որը գտնվում է մայրաքաղաքի հյուսիս-արևմուտքում:
Վնասվել են մոտակա շինությունները: Բաղդադի իշխանությունները գտնում են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից շատերը ծանր վիճակում են:
Վերջին շաբաթներին Իրաքում բռնությունների նոր ալիք է սկսվել: