Վաղը` մայիսի 22-ին, մեկնարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը հայտարարել է, որ այցի ընթացքում իրենք Լեռնային Ղարաբաղ այց չեն ծրագրում, տեղեկացնում է APA գործակալությունը:
ՄԽ համանախագահները տարածաշրջան այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մայիսի 23-ին նրանք կժամանեն Երևան:
Ավելացնենք, որ այցը կարճատև է լինելու, իսկ նպատակը Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքները քննարկելն է: