Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպերի

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ առաքելությունն այսօր իրականացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հերթական պլանային դիտարկում: Դիտարկումը անց է կացվել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մոտ: Դիտարկման ընթացքում միջադեպեր եւ զինադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն գրանցվել: Ադրբեջանական կողմից դիտարկումը անց են կացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Քին եւ Ժիրի Աբերլեն: Ղարաբաղյան կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Հարրի Էրոնենը, Ալեքսանդր Սամարսկին եւ Իմրե Պալատինուսը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---