Յու.Մերզլյակով. Դեռեւս վաղ է խոսել Ղարաբաղում խաղաղապահ գործողությունների մասին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովն Հայաստանի Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրին տված հարցազրույցում այսօր հայտարարել է, որ հունվարի 17-18-ին Լոնդոնում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պետք է քննարկեն «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներին վերաբերող դեռեւս չհամաձայնեցված հարցերը»: Նրա խոսքերով, համանախագահները երկու երկրների ԱԳ նախարարների բանակցությունները դիտում են որպես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապարաստման տարր: Յուրի Մերզլյակովը «վաղաժամ» է անվանել խոսակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործունեության պլանավորման մասին: Նա ընդգծել է, որ հակամարտող կողմերն առայժմ մանրամասնորեն չեն քննարկել հնարավոր խաղաղապահ գործողության չափորոշիչները: «Քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, վաղ է խոսել խաղաղապահ գործողության մասին», - ընդգծել է Յուրի Մերզլյակովը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---