Ջորջ Բուշի դեմ մահափորձ կատարած Վ.Հարությունյանը դատապարտվել է ցմահ բանտարկության

PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի եւ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու դեմ 2005 թվականի մայիսի 10-ին մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վլադիմիր Հարությունյանին: Մեղադրյալը մեղավոր է ճանաչել ահաբեկչական գործողության փորձ Վրաստանի եւ այլ պետության ղեկավարի դեմ, Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակցի դիտավորյալ սպանություն, ինչպես նաեւ զենք, պայթուցիկ եւ թունավոր նյութեր հափշտակելու եւ պահելու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ օգտագործելու մեջ: Հարությունյանի դատապաշտպան Լիզի Ջափարիձեն լրագրողներին հայտնել է, թե բողոքարկելու է վճիռը Վրաստանի Գերագույն դատարանում: Հիշեցնենք, որ 2005 թվականի մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի ելույթի ժամանակ «ՌԳԴ» տիպի նռնակ նետելու մեջ կասկասվող Հարությունյանը ձերբակալվել էր հուլիսի 21-ին Թբիլիսիի արվարձաններից մեկում: Ձերբակալության ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զոհվել էր Վրաստանի իրավապահ մարմինների մեկ աշխատակից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---