23 մայիսի 2013 - 16:17 AMT
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստի օրակարգում մարզպետների նշանակման հարց այս պահին չկա

Այսօր տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ օրակարգում ներքաղաքական հարցեր են:

Նա նշեց, որ մարզպետների նշանակման հարց օրակարգում այս պահին չկա, իսկ եթե լինի ու քննարկվի, ապա նիստից հետո կտեղեկացնեն: