23 մայիսի 2013 - 17:17 AMT
Միրչա Լուչեսկու. Հուսով եմ, որ «Շախտյորը» չի կորցնի Հենրիխ Մխիթարյանին

«Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն կրկին հասկացրել է, որ ակումբը չի պատրաստվում հրաժեշտ տալ իր առաջատարներին:

«Մենք պատրաստվում ենք հաջորդ Չեմպիոնների լիգային: Հուսով եմ, այս տարվա սխալները մեզ ավելի ուժեղ կդարձնեն: Արևելաեվրոպական թիմերի համար գրեթե անհրաժեշտ էր հասնել այս փուլին: Սակայն մեր նպատակն է քայլ առաջ անել, ուրիշ ոչինչ»,-Լուչեսկուի խոսքերն է մեջբերում DolceSport-ը:

Նա նշել է, որ ցանկալի կլիներ պահպանել թիմի կազմը: Ըստ Լուչեսկուի, «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գնել Ֆերնանդինյոին, սակայն ստիպված կլինի շատ մեծ գումար վճարել՝ 50 մլն եվրո: Մխիթարյանի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո. «Հուսով եմ, որ մենք չենք կորցնի նրանց»: